Ֆրանսիան ուժեղացնում է անվտանգությունը հաջորդ ամիս Փարիզի Օլիմպիական խաղերի բացման աննախադեպ արարողությունից առաջ։ Ֆրանսիական բանակի ներկայացուցիչը AP-ին ասել է, որ Fennec ուղղաթիռները պարեկություն կիրականացնեն քաղաքում և կպաշտպանեն օդային տարածքն այդ օրը, փոխանցում է Euronews-ը։ Հուլիսի 26-ի հավակնոտ բացման արարողությունն անվտանգության առումով լուրջ մարտահրավեր է: Շատ սպասված իրադարձության օրը շուրջ 200 օլիմպիական պատվիրակություններ կմիանան գետային շքերթին …

