Մադուրոն վերընտրվել է Վենեսուելայի նախագահի պաշտոնում

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Վենեսուելայի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հաղթել է կիրակի կայացած նախագահական ընտրություններում։ Ընդդիմությունը, մինչդեռ, վստահ է, որ իրենց թեկնածու Էդմունդո Գոնսալեսը պետք է հաղթեր ընտրությունների արդյունքում։ Այս մասին էին վկայում նաև հարցման արդյունքները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ազգային ընտրական խորհուրդը, որը վերահսկվում է Մադուրոյի և նրա ղեկավարած Վենեսուելայի Միացյալ սոցիալիստական կուսակցության կողմից, հայտարարել է, որ քվեաթերթիկների 80 տոկոսը մշակելուց հետո գործող նախագահը ստացել է ձայների 51,2 տոկոսը, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Էդմունդո Գոնսալեսը՝ 44 տոկոսը։

Նախընտրական հարցումները և էքզիթ փոլերը ցույց էին տվել, որ Գոնսալեսը մեծ առավելություն ունի Մադուրոյի նկատմամբ, որը երկիրը կառավարել է 11 տարի և ում օրոք Վենեսուելայի տնտեսությունը փլուզվել է։

Մադուրոն արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է, որ իր հաղթանակը խաղաղության և կայունության հաղթանակ է։

Ընդդիմությունը վստահ է, որ արդյունքները, ինչպես 2018-ի վերջին ընտրություններում, կեղծված են։

«Արդյունքները հնարավոր չէ թաքցնել։ Երկիրը խաղաղ ճանապարհով ընտրեց փոփոխություններ»,- գրել է Էդմունդո Գոնսալեսը X սոցցանցի իր էջում պաշտոնական արդյունքների հրապարակումից առաջ։