Արմեն Քոլոյանն ընտրվեց Հանրային ռադիոյի տնօրեն

Լուրեր

04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
Բոլորը

Հանրային ռադիոյի տնօրեն ընտրվեց Արմեն Քոլոյանը։ Քիչ առաջ նման որոշում է կայացրել Հանրային հեռարձակողի խորհուրդը` հրավիրված նիստի ժամանակ։

Նշենք, որ Արմեն Քոլոյանն «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից է։ Նա ստացել է հինգ ձայն։ Նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը զրո ձայն է ստացել։

Խումարյանն օրերս ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է։

Հիշեցնենք, որ Հանրային ռադիոյի նախկին  գործադիր տնօրենԳարեգին Խումարյանը ամիսներ առաջ հայտարարություն էր տարածել՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրատվամիջոցին տված հարցազրույցի հետ:  «Հանրային ռադիոյի այս տաղավարում հունվարի 31-ին տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր։ Մեղավորը ես եմ։ Հարգելի գործընկերս՝ Բարեղամ Ղուկասյանը, բացառիկ մասնագետ է, բայց նեղ ուղղվածության՝ լուրերի հաղորդավար է»,- գրել էր Խումարյանը։

Հանրային հեռարձակողի խորհուրդը դիմել էր ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնին՝ Գարեգին Խումարյանի հարցով։  ՀՀԽ-ն դիրքորոշում էր հայտնել՝ նշելով, որ Խումարյանը առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը։ Ապա Դիտորդ մարմինը եզրակացություն էր տվել՝ նշելով, որ Գարեգին Խումարյանի հոդվածում լրագրողի էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթների խախտում չկա։ Նշանակվել էր նոր մրցույթ։ Հունիսի 5-ին կայացած մրցույթում ոչ ոք հաղթող չէր ճանաչվել։

Նարեկ Կիրակոսյան