Հանրային ռադիոյի տնօրենի հաստիքը կրկին թափուր է․ մասնակիցներից ոչ ոք հաղթող չի ճանաչվել

Լուրեր

04.11.2026 | 13:16
Վազգեն Թևանյանը նշել է ԱԱ-ի եզրափակիչում պարտության պատճառները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:08
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
04.11.2026 | 12:57
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով երկու մարդ է տուժել․ Պոլտավայում հարված է հասցվել ձեռնարկությանը, Օդեսայում՝ առևտրի կենտրոնին
04.11.2026 | 12:45
Գյումրու երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է անվճար ուսուցման դիմաց 1 մլն դրամից ավելի կաշառք ստանալու մեջ
04.11.2026 | 12:39
Հայերենի իմացությունն այլևս պարտադիր չէ. ՀՖՖ արտահերթ ժողովում կանոնադրական փոփոխությունները մտել են ուժի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:34
Իրանը հայտարարում է, որ ամերիկացիները միջանկյալ ընտրություններում մերժել են պատերազմը
04.11.2026 | 12:25
Երեխայի համակարգիչն են առգրավել. փաստաբանը մանրամասներ ներկայացրեց Կարապետյանի տան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 12:20
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում // Ձյուն՝ առաջիկա օրերին․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 12:11
Ազատ ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ քիչ առաջ ավարտվել է Հանրային ռադիոյի տնօրենի թափուր հաստիքի համալրման համար հայտարարված մրցույթը և մասնակիցներից ոչ ոքի հաղթող չի ճանաչվել։

«Քիչ առաջ ավարտվեց Հանրային ռադիոյի տնօրենի թափուր հաստիքի համալրման համար հայտարարված մրցույթը։ Մրցույթն անցկացնող մարմինը՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը (ՀՀԽ), մասնակիցներից ոչ ոքի հաղթող չճանաչեց, և շուտով հայտարարվելու է նոր մրցույթ, որին կրկին մասնակցելու եմ՝ օր առաջ աշխատանքի վերադառնալու նպատակադրմամբ,- գրել է Խումարյանը՝ հավելելով, որ կառավարման ճգնաժամի ռիսկից խուսափելու համար չի տեսնում այլ տարբերակ, քան Խորհրդի բոլոր անդամների միաժամանակ կամավոր հրաժարականը, ինչին կհետևի նոր Խորհուրդ ձևավորելու գործընթաց։

«Հատուկ շեշտեմ, որ Խորհրդի բոլոր անդամների նկատմամբ մասնագիտական խորը հարգանք եմ տածում։ Բոլորն էլ վաստակ ունեցող մարդիկ են և առանձին-առանձին, կարծում եմ, շատ ավելի հետաքրքիր են, քան մեկտեղված Խորհրդի կլոր սեղանի շուրջ»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Գարեգին Խումարյանը հայտարարություն էր տարածել՝ քննադատելով վարչապետ Փաշինյանի հարցազրույցը։ «Հանրային ռադիոյի այս տաղավարում հունվարի 31-ին տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր։ Մեղավորը ես եմ։ Հարգելի գործընկերս՝ Բարեղամ Ղուկասյանը, բացառիկ մասնագետ է, բայց նեղ ուղղվածության՝ լուրերի հաղորդավար է»,- գրել էր Խումարյանը։

Հանրային հեռարձակողի խորհուրդը դիմել էր ԶԼՄ-ների Էթիկայի դիտորդ մարմնին՝ Գարեգին Խումարյանի հարցով։  ՀՀԽ-ն դիրքորոշում էր հայտնել՝ նշելով, որ Խումարյանը առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը։ Ապա Դիտորդ մարմինը եզրակացություն էր տվել՝ նշելով, որ Գարեգին Խումարյանի հոդվածում լրագրողի էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթների խախտում չկա։ Նշանակվել էր նոր մրցույթ։