Զելենսկին մերժել է օկուպացիայի պայմաններում հրադադարը

Լուրեր

09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին մերժել է Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմում հրադադարի պահանջները, քանի դեռ ռուսական ուժերը չեն լքել Ուկրաինայի օկուպացված տարածքները։ Ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հաստատել է Կիևի դիրքորոշումը ռազմական գործողությունների դադարեցման պայմանների վերաբերյալ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Միևնույն ժամանակ, Զելենսկին նշել է պատերազմի արդար ավարտի երեք գործոն՝ համբերություն, աջակցություն միջազգային հանրության կողմից և դիվանագիտական ճնշում Մոսկվայի վրա։ Եթե ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները միասնական մնան Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայի քաղաքականության հարցում, դա լրացուցիչ ճնշում կգործադրի և ցույց կտա Մոսկվային, որ շանս չունի, պարզաբանել է նա։

Բացի այդ, Զելենսկին հայտարարել է, որ մտադիր է այլ երկրների հետ մանրամասն քննարկումներ սկսել Ուկրաինայի տարածքային ամբողջականության և այլ թեմաների շուրջ։ Միաժամանակ, ակնկալվում է, որ մինչև նոյեմբերի վերջ կպատրաստվի խաղաղության հասնելու գործողությունների ծրագիր։

Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ Կիևը կապ է հաստատել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի և նրա հավանական մրցակից, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի նախընտրական շտաբերի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում Թրամփին Ուկրաինա հրավեր է փոխանցվել, հավելել է Զելենսկին։

Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Կիևը բազմիցս ընդգծել է, որ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունները հնարավոր են միայն Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումից հետո՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Վերջին շաբաթների ընթացքում ակտիվացել են քննարկումները բանակցությունների միջոցով պատերազմը դադարեցնելու հնարավորության շուրջ։ Մասնավորապես, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պատերազմի սկզբից ի վեր Կիև իր առաջին այցի ժամանակ Զելենսկիին առաջարկել է դիտարկել ժամանակավոր զինադադարի հնարավորությունը, ինչը, նրա կարծիքով, կարող է արագացնել բանակցային գործընթացը։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր հերթին իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում խոստովանել է տարածքային փոխզիջումների հնարավորությունը, սակայն Ուկրաինայի իշխանությունները չեն մեկնաբանել այս հայտարարությունը։