Վերին Լարսում բեռնատարների որոշակի կուտակում կա․ ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Վերին Լարսի անցակետում Հայաստանից Ռուսաստան ուղղությամբ կուտակումներ չկան, իսկ հակառակ ուղղությամբ 550 բեռնատար սպասում է իր հերթին, այս մասին Factor.am-ին հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Անդրադառնալով Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տարածած տեղեկությանը, թե Վերին Լարսի անցակետի մոտ ավելի քան 2700 բեռնատար է կուտակվել, Վահան Հակոբյանը պարզաբանեց, որ այդ թիվը Վրաստան մուտքի համար առցանց գրանցված բեռնատարների քանակն է։

«Շատ բեռնատարներ կարող են հերթագրվել, բայց ավելի ուշ ճանապարհ դուրս գալ, ինչը նշանակում է, որ թիվը ճշգրիտ չէ և չի արտացոլում այսօրվա պատկերը։ Ունենում ենք նաև դեպքեր, երբ Հայաստանից եկող բեռնատարը, որը պետք է ՌԴ-ում բեռնաթափվի, նոր ապրանքներ վերցնի և հետ գա, Վրաստանից Ռուսաստան չմտած այդ հերթում գրանցվում է, այսինքն՝ այդ հերթի իրական թիվը մոտ կիսով չափ պակաս է։ Եթե հաղորդում են, օրինակ, 3000 մեքենայի կուտակման մասին, հազիվ իրական կուտակման թիվը 1500 լինի։ Ուղղակի, նախապես գրանցվում են, որ իրենց հերթը հասնի և չգան սպասեն»,- նշեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդը։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Վերին Լարսի անցակետով երթևեկությունը մի քանի ժամով արգելվել էր սելավահոսքերի պատճառով։

Մանյա Պողոսյան