ՌԴ ՊՆ-ի հետ պայմանագիր կնքած 9 բանտարկյալներ, այդ թվում՝ Էդուարդ Հարությունյանը, փախել են Բելգորոդի շրջանի զորավարժարանից

Լուրեր

07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
Բոլորը

9 բանտարկյալներ, որոնք պայմանագիր են կնքել ՌԴ ՊՆ-ի հետ Ուկրաինա պատերազմ գնալու համար, փախել են Բելգորոդի շրջանի Կորոչանսկի շրջանի զորավարժարանից, գրում է Meduza-ն։

Ըստ տեղեկությունների՝ փախուստի դիմածներն են՝ Դենիս Մուստյակովը, Ալեքսեյ Գրյազյուտինը (սպանության համար ազատազրկում, ՔՕ 105 հոդված), Ռոման Սերը, Ալեքսանդր Իվանովը, Ալեքսանդր Կասատկինը (ծանր մարմնական վնասվածք պատճառում ՔՕ 111 հոդված), Նիկոլայ Բագրովը, Էդուարդ Հարությունյանը (գողություն, ՔՕ 158 հոդված), Իգոր Բոլոնինը (խարդախություն, ՔՕ 159 հոդված), Պավել Միգունովը (թմրամիջոցներ օգտագործում, ՔՕ 228 հոդված)։

Նշվում է, որ բանտարկյալները փախել են հուլիսի 26-27-ին այն բանից հետո, երբ չեն անցել փորձաշրջանը։ Ենթադրաբար, նրանք կարող են թաքնվել Բելգորոդում կամ Շեբեկինոյում։

Նրանց մասին տեղեկությունների համար խոստացել են 100 հազար ռուբլի պարգևատրում։ Չի հստակեցնում՝ արդյո՞ք բանտարկյալները զենք ունեն իրենց հետ։