Բեյրութի օդանավակայանում թռիչքները չեղարկվել կամ հետաձգվել են Իսրայելի հետ լարվածության ֆոնին

Լուրեր

21.11.2026 | 10:15
Ամփոփիչ մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բեյրութի օդանավակայանում թռիչքները չեղարկվել կամ հետաձգվել են, գրում է Al Jazeera-ն։ Լիբանանյան Middle East Airlines (MEA) ավիաընկերությունը հայտարարել է, որ չվացուցակի խափանումները կապված են ապահովագրական ռիսկերի հետ՝ Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև լարվածության ֆոնին:

Lufthansa ավիաընկերությունը հայտարարել է, որ դադարեցրել է հինգ չվերթ դեպի Բեյրութ և հակառակ ուղղությամբ, որոնք շահագործվում են Swiss International Air Lines-ի, Eurowings-ի և Lufthansa-ի խմբային ավիաընկերությունների կողմից մինչև հուլիսի 30-ը ներառյալ՝ «որպես նախազգուշական միջոց»:

Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Գոլանի բարձունքներում շաբաթ օրը տեղի ունեցած հրթիռակոծությունը, որի հետևանքով զոհվել է 12 դեռահաս ու երեխա, մտավախություն է առաջացրել, որ Իսրայելը և Իրանի կողմից աջակցվող խմբավորումը կարող են լայնածավալ պատերազմի մեջ մտնել:

Իսրայելի անվտանգության կաբինետը կիրակի լիազորել է կառավարությանն արձագանքել հարձակմանը:

«Հըզբոլլահը» հերքել է հարձակման պատասխանատվությունը։

Բեյրութի օդանավակայանի տեղեկատվական ցուցատախտակը և թռիչքների հետագծման Flightradar24 կայքը ցույց են տալիս, որ կիրակի գիշերը թուրքական ավիաուղիները նույնպես չեղարկել են երկու չվերթ: Թուրքական բյուջետային SunExpress ավիաընկերությունը, Turkish Airlines դուստր ձեռնարկություն AJet-ը, հունական Aegean Airlines-ը, Ethiopian Air-ը և MEA-ը նույնպես չեղարկել են դեպի Բեյրութ թռիչքները:

Կիրակի MEA-ը հայտարարել էր, որ հետաձգել է որոշ չվերթներ: Այնուհետև հայտարարվել է երկուշաբթի օրը վայրէջք կատարող թռիչքների հետաձգումների մասին «տեխնիկական պատճառներով՝ կապված Լիբանանի և այլ ուղղությունների միջև օդանավերի ապահովագրական ռիսկերի բաշխման հետ»։