Մալիում «Վագների» տասնյակ վարձկաններ են սպանվել. սա նրանց ամենամեծ կորուստն է Աֆրիկայում գտնվելու ամբողջ ընթացքում

Լուրեր

11.01.2025 | 16:59
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
11.01.2025 | 16:27
Որոշ շրջաններում ձյուն է սպասվում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.01.2025 | 15:55
Նավթի գներն աճել են
11.01.2025 | 15:46
Վարչապետն այցելել է Գանձաքարի նորակառույց դպրոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.01.2025 | 15:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
11.01.2025 | 15:00
ՀՖՖ-ն ՈւԵՖԱ-ի համերաշխության վճարներ է բաշխել հայկական ակումբների միջև․ հայտնի է որքան են վաստակել ակումբները
11.01.2025 | 14:41
Տրանսպորտից օգտվելու տոմսային ինչպիսի փաթեթներ են առաջարկվում․ մանրամասնում է Երևանի քաղաքապետարանը
11.01.2025 | 14:16
Ադրբեջանի հաղորդակցման ռազմավարությունն անամոթ ստի վրա է հիմնված. ԵԽ պատգամավոր
11.01.2025 | 13:49
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին
11.01.2025 | 13:33
Երևան-Գյումրի ավտոճանապարհին Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշներին և բռնկվել
11.01.2025 | 13:16
Եթովպիայում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
11.01.2025 | 13:00
Հրդեհ Նոյեմբերյան քաղաքում․ այրվել է խանութի 3 տաղավար
11.01.2025 | 12:34
Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ
11.01.2025 | 12:13
Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան
11.01.2025 | 11:55
Երախտապարտ եմ՝ Հայաստանը քայլեր է ձեռնարկում Պուտինի հետ ռազմական դաշինքից դուրս գալու համար․ ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոն
Բոլորը

Ռուսական «Աֆրիկյան կորպուսը», որը հիմնականում բաղկացած է «Վագներ» ռազմականացված խմբավորման նախկին վարձկաններից, Մալի-Ալժիր սահմանին կորցրել է իր մի քանի տասնյակ մարտիկների։ ՌԴ-ի և Մալիի զինվորականների շարասյունն ավազե փոթորկի ժամանակ դարանակալվել է տուարեգների կողմից, որոնք հանդես են գալիս Ազավադի անկախ պետության ստեղծման օգտին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մալիի հյուսիսում ռուս վարձկանների շարասյան ոչնչացման մասին հայտնի է դարձել հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը՝ այս երկրի հյուսիսում՝ Ալժիրի հետ սահմանի մոտ ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումից մեկ շաբաթ անց։ Ռուսական ռազմական ալիքները մի քանի օր անընդմեջ՝ հուլիսի 20-ից, կանխատեսում էին իսլամական տուարեգ անջատականների մոտալուտ և արագ պարտությունը, որոնք վերջին 12 տարիներին վերահսկում էին երկրի հյուսիսային հատվածը և նույնիսկ 2012 թվականին հայտարարեցին իրենց սեփական առանձին պետության ստեղծման մասին։

Առաջին օրերին «Վագների» մնացորդներից ստեղծված ռուսական «Աֆրիկյան կորպուսի» հետ միասին Մալիի բանակի գործողությունները, դատելով այդ երկրի իշխանությունների հայտարարություններից, հաջողությամբ առաջընթաց են ունեցել։ Մեկ շաբաթ առաջ նրանց հաջողվել է վերահսկողության տակ առնել Ալժիրի հետ սահմանին գտնվող Ին-Աֆարակ գյուղը։ Սակայն հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը ռուս վարձկանների շարասյունը սկսել է առաջ շարժվել Թին-Զավատին քաղաքի ուղղությամբ, որն արդեն գտնվում է Ալժիրի տարածքում։

Վարձկանների հետ կապված Telegram ալիքները գրում են, որ երբ զինվորականները Մալի-Ալժիր սահմանից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա են եղել, նրանց ծածկել է ավազի փոթորիկը, ինչի պատճառով էլ շարասյան առաջխաղացումը կասեցվել է։ Տեղի ապստամբները, օգտվելով բնական պայմաններից, դարանակալել են նախկին վագներականներին։

Արդյունքում ռուսական կողմն այնպիսի կորուստներ է կրել, ինչպիսին երբեք չի ունեցել իր «հեռավոր ուղղություններում» օպերացիաների ժամանակ Սիրիայի Դեր Զոր նահանգի Խաշամ բնակավայրում մարտերից ի վեր (հաշվի չեն առնվում Ուկրաինայի պատերազմում կրած կորուստները)։ Այն ժամանակ՝ 2018 թվականի փետրվարին, նույն «վագներականների» շարասյունը հայտնվել էր ամերիկյան ուղղաթիռների հարվածի տակ։

Ռուսական աղբյուրները նշում են, որ Մալի-Ալժիր սահմանին բախումների հետևանքով կարող էր զոհվել 20-ից 50 ռուս զինծառայող։

BBC-ի ռուսական ծառայության աղբյուրը, որը նախկինում ծառայել է «Վագներ»-ում, ասել է, որ սպանվել է առնվազն 82 վարձկան։ Մալիում BBC-ի մեկ այլ աղբյուր դադարել է կապի դուրս գալ, իսկ VKontakte սոցիալական ցանցում նրա մոր էջում հիշատակի մոմ է հայտնվել: Նախկին վարձկանների հարազատների զրույցներում արդեն երկրորդ օրն է՝ ակտիվորեն քննարկվում են աֆրիկյան այս երկրում կորուստները։

Հայտնի է, որ մալիացի ապստամբներին հաջողվել է խոցել առնվազն մեկ Մի-24 ուղղաթիռ։

«Վագների» վարձկանները Մալիում հայտնվել են 2021 թվականին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից մի քանի ամիս առաջ։
«Վագներականները» մինչ այդ ծառայության փորձ ունեին Սուդանում, Լիբիայում և Մոզամբիկում, որոնք դժվար թե կարելի է հաջողակ անվանվել, ինչպես նաև Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, որտեղ նրանք նախագահ Ֆաուստին-Արչենջ Տուադերային օգնել են հաղթահարել ապստամբների դիմադրությունը և վերընտրվել երկրորդ նախագահական ժամկետում։

2021 թվականի մայիսին Մալիում տեղի ունեցավ պետական հեղաշրջում, որի արդյունքում իշխանության եկավ գնդապետ Ասիմի Գոյտան, որը դեռևս ժամանակավոր նախագահի կարգավիճակում է, քանի որ երկրում այդպես էլ ընտրություններ չեն անցկացվել։

Գոյտայի իշխանության գալուց անմիջապես հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց «Բարխան» օպերացիայի ավարտի մասին, որի շրջանակում երկրում տեղակայված էր ֆրանսիական խաղաղապահ զորախումբը, որի օգնությամբ նախորդ նախագահ Իբրահիմ Քեյտան կռվեց տուարեգ անջատողականների դեմ։

Ընդհանուր առմամբ, ավելի քան 5 հազար ֆրանսիացի զինվոր լքեց Մալին, իսկ գնդապետ Գոյտան նրանց փոխարինելու հրավիրեց «Վագների» վարձկաններին։