Վրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները։ «Վրաստանը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի կողմից ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ»,-ասված է Վրաստանի ԱԳՆ-ի X-ի էջում արված գրառման մեջ։ «Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովմամբ և վերահաստատում է իր ամուր հանձնառությունը՝ նպաստելու …

