Հայկական արբանյակները հետ կանչելու հարց երբևէ չի բարձրացվել․ ԲՏԱՆ

Լուրեր

10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Որևէ պետություն հայկական արբանյակների վերաբերյալ բողոք չի ներկայացրել, այս մասին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը` պատասխանելով Factor.am-ի հարցմանը։

Ավելի վաղ մամուլը գրել էր, թե «հայկական արբանյակները պատուհաս են դարձել» այլ երկրների նմանատիպ սարքավորումների համար։ Ըստ այդ տեղեկությունների` տարբեր երկրների կառավարություններից վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակներ են հղել և հորդորել են իջեցնել արբանյակները, քանի որ ոչ պրոֆեսիոնալ և չհաշվարկված է եղել աշխատանքը, ինչպես նաև որակը և մեկնարկը:

Այս լուրերի վերաբերյալ ԲՏԱ-ին տեղեկացրել են, որ որևէ պետություն հայկական արբանյակների վերաբերյալ բողոք չի ներկայացրել։

«ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը որևէ պետության կողմից գրավոր կամ բանավոր նամակ չի ստացել այն մասին, որ «Հայասաթ 1» և «Արմսաթ 1» արբանյակների կողմից շահագործվող ռադիոհաճախականությունները որևէ խանգարում են առաջացրել այլ պետությունների գործող արբանյակների և արբանյակային ցանցերի ռադիոհաճախականությունների համար»,- նշել են գերատեսչությունից։
ԲՏԱ-ից նաև վստահեցրել են, որ «Հայասաթ 1» և «Արմսաթ 1» արբանյակները տիեզերք արձակելուց առաջ անցել են համապատասխան ընթացակարգերով սահմանված բոլոր ստուգումներն ու թեստավորումները։ Նախարարությունից նաև պնդել են, որ հայկական արբանյակները հետ կանչելու հարց երբևէ չի բարձրացվել։

Հիշեցնենք, որ «Urdaneta» արբանյակը Հայաստանի համար պատրաստել է իսպանական «Satlantis» ընկերությունը։ Գործարկումը տեղի է ունեցել 2022-ի մայիսի վերջին, որից հետո այն վերանվանվել է «Արմսաթ 1»։ Իսկ հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ 1»-ը, գործարկվել է 2023-ի դեկտեմբերին։ Այն ստեղծվել է «Բազումքի» և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ի՝ «Center for Scientific Innovation and Education»-ի հայ գիտնականների կողմից։

 

Մանյա Պողոսյան