Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում զգալի առաջընթաց կա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ ելույթ ունենալով ամերիկյան Հադսոն ինստիտուտում առցանց սեմինարի ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։ Մենք երբեք այսքան մոտ չենք եղել: Այժմ երկու երկրներն էլ ունեն պատմական հնարավորություն վերջնականապես …

