Սկանդալ Իսրայելում՝ բանտարկված զինյալների հետ կոշտ վերաբերմունքի պատճառով․ պաղեստինցիները հետաքննություն են պահանջում, իսրայելցիները՝ բողոքում

Լուրեր

27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
27.11.2026 | 13:50
«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը
27.11.2026 | 13:43
Բաքուն հայ գիտնականներին առաջարկել է «համատեղ ուսումնասիրել», որ Գանձասարն «աղվանական է»
27.11.2026 | 13:40
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 13:36
Դատավորների հայտարարությունը դատական համակարգի պաշտոնական դիրքորոշումը չէ․ ԱՆ
27.11.2026 | 13:28
Թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել շուրջ 136 միլիոն դրամ
27.11.2026 | 13:20
Արման Ծառուկյան․ «RAF-ի գոտին օգնել է ինձ գնել շատ տներ»
27.11.2026 | 13:10
Ուկրաինայի մի շարք բնակավայրերին ռուսական հարվածների հետևանքով զոհ և վիրավորներ կան
27.11.2026 | 13:01
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Շիրակի մարզի որոշ գյուղերում
27.11.2026 | 12:52
Վերսկսվել է Աղվան Հովսեփյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը
27.11.2026 | 12:43
Անգլիական ակումբը եվրագավաթներում կրկնել է «Արարատի» տպավորիչ ցուցանիշը
27.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարի երկրամասը, Լենինգրադի և Տուլայի մարզերը․ տուժածներ կան
Բոլորը

Պաղեստինցի բանտարկյալներին ներկայացնող ասոցիացիան կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել Գազայի պատերազմի սկզբից ի վեր Իսրայելի բանտերում հայտնված բանտարկյալների նկատմամբ վատ վերաբերմունքի մասին պնդումների վերաբերյալ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բանտարկյալների և նախկին բանտարկյալների հանձնաժողովի ղեկավար  Քադուրա Ֆարեսը խոսել է Իսրայելի հարավում գտնվող Բերշեբա քաղաքի մոտ գտնվող Սդե Թեյմանե ռազմաբազայում բռնությունների մասին բազմաթիվ հաղորդումների մասին: Բազայի առնվազն ինը իսրայելցի զինվորներ մեղադրվում են Գազայում գերի ընկած պաղեստինցի բանտարկյալի՝ ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ գրոհայինի նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ նա հոսպիտալացվել է սեռական ոտնձգությունների հետևանքով լուրջ վնասվածքներով։

Բանակային ռադիոն հայտնել է, որ ձերբակալվածը ՀԱՄԱՍ խմբավորման էլիտար ստորաբաժանման անդամ է։ Նա գերի է ընկել Գազայում հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո Իսրայելի ձեռնարկած գործողության ժամանակ։

«Ամեն օր մենք ականատես ենք լինում Գազայում մեր ժողովրդի ջարդին, լսում ենք սարսափելի վկայություններ իրավաբանական շրջանակներից և ազատ արձակված բանտարկյալներից»,- ասվում է Ֆարեսի հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ իսրայելական հետաքննությունը և ինը իսրայելցի զինվորների կալանավորումը «ֆարս» է, որի նպատակն է մոլորեցնել միջազգային հանրությանը։

Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ հետաքննություն է նախաձեռնվել կալանավորի նկատմամբ վատ վերաբերմունքի կասկածների պատճառով: Իսրայելի պաշտպանության բանակն այլ մանրամասներ չի հայտնել:

Հետաքննությունը բողոքի ցույցեր է առաջացրել Իսրայելում։ Երկուշաբթի ցուցարարները ներխուժել են Սդե Թեյման բազա՝ փորձելով իրենց աջակցությունը ցույց տալ ձերբակալվածներին։ Բազայում մեծ բազմություն է հավաքվել այն բանից հետո, երբ Իսրայելի ռազմական ոստիկանությունը ժամանել է այնտեղ՝ ձերբակալելու պահեստազորիներին, որոնց նկատմամբ ծառայողական հետաքննություն է սկսվել։