Թուրքիայի խորհրդարանն ընդունել է թափառող շների սպանության վիճահարույց օրենքը՝ բողոքի ակցիաների ֆոնին

Լուրեր

07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանը հուլիսի 30-ին ընդունել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից ներկայացված թափառող շների վերաբերյալ աղմկահարույց օրինագիծը։ Թուրքական լրատավմիջոցների հաղորդմամբ՝ 594 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 500-ը։ Օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 275, դեմ՝ 224, ձեռնպահ՝ մեկ պատգամավոր։

Օրինագիծը բաղկացած է 17 հոդվածից, հինգերորդ հոդվածը ճանապարհ է հարթում թափառող շների սպանության համար։

Համաձայն նոր օրենքի՝ անասնաբույժը կարող է որոշել սպանել թափառող շներին (էվթանազիա), երբ «կենդանիներին ցավ և տառապանք պատճառող հիվանդությունները չեն կարող բուժվել», երբ «նրանց վարքագիծը վտանգ է ներկայացնում մարդկանց և կենդանիների կյանքին և առողջությանը, և նրանց բացասական վարքը չի կարող վերահսկվել», ինչպես նաև «կենդանիների սուր վարակիչ հիվանդության կանխարգելման կամ վերացման կամ մարդկանց առողջության  համար վտանգ ներկայացնող դեպքերում»։

Քվեարկությունից հետո խորհրդարանը գնացել է արձակուրդ՝ մինչև հոկտեմբերի 1-ը։

Ընդդիմադիր պատգամավորները հայտարարել են, որ «ո՛չ պատմությունը, ո՛չ մարդկությունը չեն ների «այո» քվեարկածներին»։

Մինչդեռ իշխող ԱԶԿ-ի փոխնախագահ Աբդուլլահ Գյուլերն ասել է. «Այս օրենքում սպանություն չկա, դա սուտ է։ Կա սեփականատիրության իրավունք, կա խրախուսանք»։

Օրինագիծը պահանջում է քաղաքապետարաններից հեռացնել անօթևան կենդանիներին փողոցներից և տեղավորել ապաստարաններում։ Քաղաքապետարաններից կպահանջվի նաև ստեղծել ապաստարաններ և իրականացնել «վերականգնողական» ընթացակարգեր մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը։

Հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Օզգուր Օզելը հայտարարել է, որ իրենք օրինագիծը հետ կապված բողոք ներկայացնեն Սահմանադրական դատարան։

Խորհրդարանում օրինագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորները կարմիր ներկված ձեռնոցներ են կրել՝ արյուն ակնարկելով։

Կենդանիների իրավունքների պաշտպանները մի քանի օր բողոքի ակցիաներ են իրականացնում օրինագծի դեմ՝ այն անվանելով «կոտորածի օրենք»։