ՌԴ Արխանգելսկի շրջանի թիվ 14 ուղղիչ գաղութից անհետացել է Գերմանիայի և Ռուսաստանի 19-ամյա քաղաքացի Քևին Լիկը։ Այս մասին հայտնել է նրան աջակցող խմբի տելեգրամ-ալիքը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Քևինի մորը պատասխան է եկել Արխանգելսկի շրջանի դաշնային քրեակատարողական ծառայության հաստատություններ սնունդ առաքելու ծառայությունից գաղութում երիտասարդի բացակայության մասին»,- նշում է խումբը։ Մայրն այլ տեղեկություններ չի ստացել։ …

