Հայաստանի ու Չինաստանի համագործակցությունը բարձր մակարդակով զարգանում է նաև պաշտպանական գերատեսչությունների միջև. ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ

Լուրեր

27.11.2026 | 14:21
ԱՄՆ-ն Գրենլանդիայում ռազմական բազան ընդլայնում է․ 500 միլիոն դոլարի ծրագիր է դիտարկվում
27.11.2026 | 14:14
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 14:07
Ջերմաստիճանը կնվազի, որոշ շրջանում ձյուն կգա
27.11.2026 | 13:59
Հաստատվել է բուհերի 2027-2028 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
27.11.2026 | 13:50
«Դա նույնն է, թե ինչ-որ մեկն այդպես խոսեր Հիտլերի մասին». Զելենսկին մեկնաբանել է Թրամփի՝ Պուտինին «ընկեր» անվանելու հայտարարությունը
27.11.2026 | 13:43
Բաքուն հայ գիտնականներին առաջարկել է «համատեղ ուսումնասիրել», որ Գանձասարն «աղվանական է»
27.11.2026 | 13:40
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
27.11.2026 | 13:36
Դատավորների հայտարարությունը դատական համակարգի պաշտոնական դիրքորոշումը չէ․ ԱՆ
27.11.2026 | 13:28
Թմրամիջոցներ իրացնելու համար մեղադրվող Իլյա Մելիքյանից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել շուրջ 136 միլիոն դրամ
27.11.2026 | 13:20
Արման Ծառուկյան․ «RAF-ի գոտին օգնել է ինձ գնել շատ տներ»
27.11.2026 | 13:10
Ուկրաինայի մի շարք բնակավայրերին ռուսական հարվածների հետևանքով զոհ և վիրավորներ կան
27.11.2026 | 13:01
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Շիրակի մարզի որոշ գյուղերում
27.11.2026 | 12:52
Վերսկսվել է Աղվան Հովսեփյանի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթը
27.11.2026 | 12:43
Անգլիական ակումբը եվրագավաթներում կրկնել է «Արարատի» տպավորիչ ցուցանիշը
27.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սանկտ Պետերբուրգը, Կրասնոդարի երկրամասը, Լենինգրադի և Տուլայի մարզերը․ տուժածներ կան
Բոլորը

Ներկայումս Չինաստանը հանդիսանում է Հայաստանի կարևորագույն միջազգային գործընկերներից մեկը և բարեկամական երկկողմ համագործակցության կապերի հետագա զարգացումը մեր պետության արտաքին քաղաքականության գերակայություններից է։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ կարծիքը Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի հիմնադրման 97-րդ տարեդարձի տոնակատարության ժամանակ հայտնեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։ «Ժամանակակից չինական բանակն արդեն 97 տարեկան է, բայց ոգեշնչվում է հազարամյա պատմություն ունեցող Չինաստանի ազատության և անկախության պաշտպանների մարտական ոգով ու փառքով։

Դարեր շարունակ չինացի մարտիկը հանդիսանում է արիության ու անձնվիրության օրինակ։ Նրա անսահման նվիրվածությունը հայրենիքին և ռազմական արհեստավարժությունը սկիզբ են դրել այն ստեղծագործական ուժի ծագմանը, որն օգնել է չին ժողովրդին դիմակայելու ամենածանր պայմաններում»,- ասաց Ասրյանը։ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը տեղեկացրեց, որ ներկայումս Չինաստանը հանդիսանում է Հայաստանի կարևորագույն միջազգային գործընկերներից մեկը և բարեկամական երկկողմ համագործակցության կապերի հետագա զարգացումը մեր պետության արտաքին քաղաքականության գերակայություններից է։

Ասրյանի հավաստմամբ՝ Հայաստան-Չինաստան հարաբերությունները հիմնված են ավանդական փոխադարձ հարգանքի, համաձայնության ու քաղաքական երկխոսության  բարձր մակարդակի վրա և այսօր մեծ գոհունակությամբ կարելի է նշել, որ նույն հաջողությամբ զարգանում է համագործակցությունը նաև երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև։ Սերտ կապեր են պաշտպանվում պաշտպանության նախարարների և գլխավոր շտաբների ղեկավարների մակարդակով։ 2023 թվականի հոկտեմբերին կայացավ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Չինաստան, որի ընթացքում բանակցություններ են տեղի ունեցել ռազմական փոխգործակցության նոր ուղղությունների շուրջ։ Ընթացիկ տարվա սեպտեմբերին պլանավորված է պաշտպանական գերատեսչության ևս մեկ բարձրաստիճան պաշտոնյայի պաշտոնական այցը Չինաստան և մասնակցությունը Սյան Շանի 11-րդ համաժողովին։ Բացի այդ, այս տարի իրականացվել են նաև մի շարք բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելություններ։

«Խոսելով մեր պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացման մասին՝ վստահ կարող եմ ասել, որ Չինաստանի կողմից առաջարկված խաղաղ գոյության հինգ սկզբունքները և մարդկության համար ընդհանուր ճակատագրով համայնք կառուցելու հայեցակարգը լիովին համահունչ են Հայաստանի շահերին։ Համոզված եմ, որ Հայաստանի ու Չինաստանի միջև հարաբերությունների հիմքում դրված է չօգտագործված մեծ ներուժ և մենք կշարունակենք երկկողմ համագործակցության զարգացումն ինչպես պաշտպանական ոլորտում, այնպես էլ այլ ուղղություններով՝ հիմնվելով հիշյալ հայեցակարգի, որոշումների ու տեսակետների վրա»,-նշեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը։