Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյատրոյի հետ մամուլի ասուլիսում հաստատել է, որ Հայաստանից ստացվել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկների փաթեթը։ «Ես տեղեկացրել եմ բանակցային գործընթացի առաջընթացի, խաղաղության գործընթացի շուրջ բանակցությունների, Ալմաթիի հանդիպման մասին: Մինչ այդ, Ադրբեջանը Հայաստանին էր ներկայացրել համաձայնագրի հաջորդ նախագիծը, որի շուրջ բանակցություններ են եղել Ալմաթիում: Մի …

