Արման Ավանեսյանը՝ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում ընթացող Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում 98կգ քաշային Արման Ավանեսյանը (մարտական սամբո) դարձել է արծաթե մեդալակիր։ Այս մասին տեղեկացնում են Սամբոյի ֆեդերացիայից։
Հիշեցնենք՝ Հայաստանի սամբոյի հավաքականը Ղրղզստան է մեկնել հետևյալ կազմով.
Գրիգոր Մխիթարյան 58կգ (մարզական)
Դավիթ Հովսեփյան 58կգ (մարզական)
Արամ Աղաջանյան 71կգ (մարզական)
Արման Ավանեսյան 98կգ (մարտական)