Հանրապետության 4 մարզերում քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգի գործարկմանն ընդառաջ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղեկալներ Նունե Պետրոսյանը և Ստեփան Խաչատրյանն այցելել են Կոտայքի մարզի Նաիրի համայնք։ Նրանք ծանոթացել են համայնքապետարանի աշխատակիցների կողմից urban.e-gov.am հարթակի կիրառման հմտություններին, փորձարկել էլեկտրոնային հայտի ներկայացման, քաղաքաշինական փաստաթղթերի մուտքագրման, համակարգում շրջանառման և նախագծման, շինարարության և այլ թույլտվությունների տրամադրման ամբողջական շղթան։ Oգոստոսի 1-ից …

