ՄԱԿ-ի ԱԽ անդամները Ռուսաստանին կոչ են արել դուրս բերել զորքերը Վրաստանից

Լուրեր

09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է անցկացրել՝ նվիրված ռուս-վրացական պատերազմի 16-րդ տարելիցին։ Դրա արդյունքներով ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան, Սլովենիան, Մալթան, Հունաստանը և Դանիան հանդես են եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն Վրաստանի տարածքային ամբողջականության, որում կոչ են արել Ռուսաստանին «անհապաղ դուրս բերել» զինված ուժերը վրացական տարածքից և չեղյալ համարել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածաշրջանի անկախության ճանաչումը և ապահովել միջազգային կազմակերպությունների մուտքն այդ շրջաններ, գրում է VOA-ն։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ռուսաստանի ներխուժումը Վրաստան «բացահայտեց ռուսական քաղաքականության ավելի ագրեսիվ միտումը իր հարևանների և եվրոպական անվտանգության ճարտարապետության նկատմամբ»։

«Եվս մեկ անգամ դատապարտում ենք Ռուսաստանի մշտական սադրանքները, զորավարժությունների անցկացումը Վրաստանի տարածքային ջրերում և օդային տարածքում, ձեռնարկված քայլերը Օչամչիրայում մշտական ռազմածովային բազա ստեղծելու ուղղությամբ, որն էական վտանգ է ներկայացնում Վրաստանի և ամբողջ Սևծովյան տարածաշրջանի անվտանգության համար, ինչպես նաև Վրաստանի ներքին շրջանները բաժանող փշալարերի և այլ արհեստական պատնեշների տեղադրման գործընթացի վերսկսումը, տեղի բնակչության ապօրինի ձերբակալությունները և առևանգումները, ազատ տեղաշարժի սահմանափակումը կամ անցակետերի մշտական փակումը, էթնիկ վրացիների նկատմամբ խտրականությունը, մայրենի լեզվով կրթության արգելքը և Վրաստանի մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Միաժամանակ, ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին նույն օրը մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 2008 թվականի վրաց-ռուսական պատերազմի ամենամյա քննարկումները «մազոխիստական վարժություններ» է անվանել։