Հայ սամբիստները ևս երկու մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
Հայաստանի հավաքականը ևս երկու մեդալ է նվաճել Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունում:
Մարտական սամբոյի պայքարում արծաթե մեդալի է արժանացել 79 կգ քաշային Գևորգ Ազատյանը:
71 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Ավեդիսյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ մարզական սամբոյի 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Մայիս Ներսեսյանը երրորդ տեղն էր գրավել մարտական սամբոյի 64 կգ քաշային կարգում:
Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 15 սամբիստով։ Մեդալների համար պայքարել են մարզիկներ 101 երկրից:

