«Երեմյան Փրոդաքթս»-ը 4 նոր արտադրատեսակ ունի՝ իտալական ստրաչատելլայից մինչև հատիկավոր կաթնաշոռ

Լուրեր

09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ստրաչատելլա պանիր, հատիկավոր կաթնաշոռ, 0.5% յուղայնությամբ կաթնաշոռ, 15% յուղայնությամբ թթվասեր. «Երեմյան Փրոդաքթս»-ի համեղ, բարձրակարգ, եվրոպական չափանիշներին համապատասխանող կաթնամթերքի տեսականին համալրվել է 4 նոր արտադրատեսակներով։

Իտալական հայտնի ստրաչատելլա պանիրն ունի բազմաթիվ կիրառություններ։ «Երեմյան Փրոդաքթս»-ն իտալացի հրավիրված խորհրդատուի հետ միասին մշակել է պանրի ամենահամեղ բաղադրատոմսն ու պատրաստման տեխնոլոգիան, որի շնորհիվ հայ սպառողին այսուհետ հասանելի կլինի հայկական արտադրության իրական իտալական ստրաչատելլան։

15% յուղայնությամբ թթվասերը սպառողների կողմից երկար սպասված ու պահանջված արտադրանք էր. այն հասանելի է 200գ և 450գ չափի տարրաներով։
«Կաթնահատիկ» անվանումով հատիկավոր կաթնաշոռը ևս նորույթ է շուկայում։ Հատիկավոր կաթնաշոռը հայտնի է իր քիչ կալորիականությամբ և բարձր սննդարարությամբ, հարուստ է պրոտեիններով, օրգանիզմի առողջության համար անհրաժեշտ վիտամիններով։ «Երեմյան Փրոդաքթս»-ը «Կաթնահատիկը» ստեղծել է հայաստանյան շուկայում ավելի հասանելի և կիրառելի դարձնելու համար։
Նորույթների շարքում են նաև 0.5% յուղայնությամբ կաթնաշոռը՝ առողջ ապրելակերպի և սպորտի սիրահարների համար, ինչպես նաև ավելի մեծ չափով՝ 800գ տարողությամբ ըմպելի յոգուրտը՝ ստեղծված ամբողջ ընտանիքի համար։


«Երեմյան Փրոդաքթս»-ի՝ կաթի վերամշակման գերժամանակակից նոր գործարանը, որի բացումը տեղի ունեցավ ամիսներ առաջ, հնարավորություն է տալիս ավելի ընդլայնել տեսականին, սպառողներին ներկայացնել եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կաթ և կաթնամթերքի լայն տեսականի։
«Երեմյան Փրոդաքթս»-ի գործարանի տնօրեն Ռուբեն Սիրադեղյանը նշում է.

«Յուրաքանչյուր նոր արտադրանք թողարկելուց առաջ մենք հաշվի ենք առնում մեր սպառողների, շուկայի պահանջմունքները։ Ինչպես բարձրակարգ կաթնամթերքի արտադրությունը, այնպես էլ որակի սահմանված չափանիշներն ու նշաձողերը պահպանելը մեզ համար առաջնային են։ Այդ նպատակով էլ մեր նոր գործարանը հագեցած է լաբորատորիաներով, ինչպես նաև R&D կենտրոնով, ինչը հնարավորություն է տալիս փորձարկումներ իրականացնել, անընդհատ կատարելագործել ու ներկայացնել նոր տեսականի»։

Փակ ցիկլը հնարավորություն է տալիս վերահսկել արտադրանքի բարձր որակը, կառավարել ռիսկերն ու զերծ մնալ մարդկային գործոնի ուղիղ ազդեցությունից, ինչն էլ նպաստում է սպառողների առողջության պահպանմանն ու առողջ հասարակության ձևավորմանը։ «Երեմյան Փրոդաքթս»-ի կաթնամթերքը ևս արտադրվում է ամբողջությամբ փակ ցիկլով. կաթը հատուկ մեքենաներով հասնում է գործարան, որտեղ առաջին հերթին անցնում է լաբորատոր հետազոտություններ, որից հետո արդեն բաշխվում համապատասխան արտադրամասեր՝ տարբեր տեսակի կաթնամթերքի արտադրության համար։ Լաբորատոր հետազոտություններ իրականացվում են ոչ միայն սկզբում, այլև արդեն պատրաստի արտադրանքը փաթեթավորելուց առաջ և հետո՝ վաճառակետեր տեղափոխելուց առաջ։ Այսպես ընկերությունը վերահսկում և իրականացնում է արտադրանքի որակի կառավարումն արտադրության բոլոր փուլերում։
«Երեմյան Փրոդաքթս»-ից նաև հայտնում են, որ նոր արտադրատեսակներն այսքանով չեն սահմանափակվելու. շուտով ընկերությունը կներկայացնի նոր բազմազան տեսականի։

Գ․