Հաստատվել է դպրոցական բաժանորդային ծրագրում ներառված մշակութային հաստատությունների ցանկը

Լուրեր

10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:10
Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵՏՄ-ից դուրս գալու դիմումներ չի ներկայացրել․ Լավրով
Բոլորը

Ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են դպրոցական բաժանորդային ծրագրին միացած թանգարանների, թատրոնների և համերգային կազմակերպությունների ցանկը, ինչպես նաև ծրագրի նոր ընթացակարգը:

Դպրոցական բաժանորդային ծրագրի նպատակն է ապահովել դպրոցականների հաղորդակցության առաջնային իրավունքը՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ մշակույթի հասանելիության և մատչելիության համար, նպաստել հանրակրթության պետական չափորոշչով սահմանված արժեհամակարգի և աշխարհայացքի ձևավորմանը:

ՀՀ պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտները յուրաքանչյուր շրջափուլի ընթացքում հնարավորություն ունեն այցելելու 2 մշակութային կազմակերպություն՝ մեկ թանգարան, մեկ թատրոն կամ համերգասրահ: Բաժանորդային ծրագրի տոմսը բաղկացած է 2 բաժնից՝ թանգարան, թատրոն կամ համերգային կազմակերպություն, որի յուրաքանչյուր հատվածի հետնամասում պարտադիր է դպրոցի կնիքի առկայությունը:

Դպրոցական ուսումնական ծրագրին համապատասխան՝ ըստ դասավանդվող առարկայի ուսուցիչը կազմակերպում է աշակերտների այցը  թանգարան, թատրոն կամ համերգային կազմակերպություն: Կարգով սահմանված է, որ ուսուցիչը հանրակրթության պետական չափորոշչի շրջանակում ընտրված առարկայի կամ մի քանի առարկաների ուսումնական ծրագրով պարտավոր է կազմակերպել  թեմատիկ դաս մշակութային հաստատությունում: Թանգարանում թեմատիկ դասի ամփոփումն իրականացվում է կրթական ծրագրի կամ թեմատիկ շրջայցի միջոցով, իսկ թատրոններում՝ ներկայացումների, համերգային կազմակերպություններում՝ համերգային միջոցառումների միջոցով:

Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ուսուցիչները հնարավորություն ունեն ծանոթանալու թանգարանների կրթական ծրագրերին և շրջայցերին, թատրոնների խաղացանկերին և համերգային կազմակերպությունների միջոցառումներին՝ եռամսյակային  կտրվածքով:

Հետագայում համակարգն ապահովելու է նաև ծրագրի շահառուների՝ թանգարան, թատրոն կամ համերգային կազմակերպություն մուտքի տոմսերի էլեկտրոնային ամրագրումը:

Այսպիսով՝ ՀՀ հանրակրթական դպրոցներում սովորող շուրջ 440 հազար աշակերտներ՝ անկախ սոցիալական կարգավիճակից, բնակության վայրից և մշակութային հաստատության հասանելիությունից, կարող են մասնակցել իրենց համայնքի կամ ՀՀ ցանկացած այլ բնակավայրի մշակութային միջոցառմանը:

Աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցումն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատված փոխհատուցման կարգով: Աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման համար անհրաժեշտ է նախարարության հետ նախապես համաձայնեցնել այցի ծրագիրը: