Թքելն ինքնին հանցակազմ չէ, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրւյցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպին առնչվող հարցին։ «Խուլիգանության հանցակազմի համար կարևոր է, որ լինի հասարակական կարգի կոպիտ խախտում։ Հիմա դուք ոչ մի կերպ չեք կարողանում իմ ասածի հետ հաշտվել, որովհետեւ ձեզ համար խուլիգանությունն առօրյա կիրառվող հասկացություն է, …

