Ուկրաինայի ԶՈւ-ն Կուրսկի շրջանում, հնարավոր է, գերի է վերցրել մոտ 2000 ռուս զինվորի․ The Independent

Լուրեր

09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում իրականացված գործողության ընթացքում, հնարավոր է, գերի են վերցրել մոտ 2000 ռուս զինվորի։ Այս մասին հայտնում է բրիտանական The Independent պարբերականը՝ վկայակոչելով ուկրաինացի գնդապետի, որ չի ցանկացել հրապարակել անունը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս շաբաթ հայտարարեց, որ ներխուժման նպատակներից մեկը ռուս ռազմագերիների «փոխանակման ֆոնդը» համալրելն է:

Մասնավոր և հանրային գնահատականները, թե քանի ռուս զինվոր է գերի ընկել այս ներխուժման ժամանակ, էապես տարբերվում են։

«Զելենսկին ասում է, որ ուկրաինական զորքերը մոտ 100 գերի են վերցրել, ուկրաինացի գնդապետը պնդում է, որ իրական թիվը մոտ 2000 է»,- գրում է The Independnet-ը:

Ըստ պարբերականի՝ հրապարակված տեսանյութերում երևում են աչքերը կապված տղամարդիկ, որոնք, կարծես, ռուս զինվորներ են, և որոնց տանում են ուկրաինական Սումիի շրջանով։ Հրապարակման մեջ նշվում է նաև, որ երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր սա ամենամեծ օտարերկրյա հարձակումն է Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան տարածքի վրա, և չնայած Մոսկվայի պաշտոնյաների պնդումներին, թե իրավիճակը կայունացել է, սոցիալական ցանցերում մի քանի օր տարածվող կադրերը հուշում են, որ դրանք կեղծ են:

Լրատվամիջոցի տվյալներով՝ օպերացիային ներգրավված է եղել շուրջ 8000 զինվոր, մի քանի հազար զինվոր էլ պատրաստ է եղել պայքարի մեջ մտնել։