Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին

Լուրեր

09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
Բոլորը

Իրանի ԱԳՆ  մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային այսօրվա ճեպազրույցում անդրադարձել է TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստանի խորհրդարանի վերջին որոշմանը և այս նախագծի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման վերաբերյալ հարցին, և թե արդյոք Իրանը միջազգային սահմանների պահպանման վերաբերյալ իր դիրքորոշումները փոխանցել է Հայաստանին։

«Մենք միշտ ողջունել ենք հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը: Մենք միշտ ընդգծել ենք, որ այս ծրագրերը չպետք է հանգեցնեն ճանաչված սահմանների կամ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությունների: Մենք, անշուշտ, պարտավոր ենք մտահոգվել արտաքին ուժերի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների գործողություններով և չարիքներով, քանի որ փորձը ցույց է տվել, որ Միացյալ Նահանգների ներկայությունն ու մուտքը տարածաշրջան միշտ ուղեկցվել է անկայունությամբ: Հետևաբար, մենք մեր մտահոգությունները հստակորեն հայտնել ենք մեր բարեկամներին Հայաստանի Հանրապետությունում»,- ասել է Բաղային ու հավելել.

«Մեզ վստահեցրել են, որ այս նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները կամ աշխարհաքաղաքականությունը, հայկական ընկերությունները կզբաղվեն շինարարությամբ, և այս տարածաշրջանում ամերիկյան ռազմական ուժեր չեն տեղակայվի։ Միևնույն ժամանակ, չնայած այս հայտարարություններին, մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի Հանրապետության հետ և, անշուշտ, ուշադիր և լիակատար զգոնությամբ կհետևենք զարգացումներին։ Որտեղ էլ որ պահանջեն մեր սեփական և տարածաշրջանի երկրների կոլեկտիվ շահերը, մենք հստակ և թափանցիկ կերպով կարտացոլենք մեր նկատառումները համապատասխան կողմերին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանը, Միացյալ Նահանգները և Ադրբեջանը հայտարարել էին TRIPP նախագծի շրջանակում տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման ուղղություններով եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերի գործարկման մասին։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի