Տհաճ ժեստ․ Բաքվում անհանգստացած են Ադրբեջանի սահմանների մոտ Իրանի ռազմածովային ուժերի զորավարժությունների կապակցությամբ

Լուրեր

07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
Բոլորը

Իրանը զորավարժություններ է անցկացրել Ադրբեջանին սահմանակից հյուսիսային տարածքում։ Այս մասին օգոստոսի 13-ին հայտնել է Mehr գործակալությունը։ Աղբյուրը, վկայակոչելով տեղի պաշտոնյային, նշում է, որ զորավարժությունների նպատակը բանակի ռազմածովային ուժերի պաշտպանունակության ամրապնդումն է։

Այս զորավարժությունները տեղի են ունենում Իսրայելի դեմ հակաքայլեր ձեռնարկելու՝ Թեհրանի հայտարարությունների ֆոնին։ Ընդ որում, սա Իրանի երկրորդ զորավարժությունն է վերջին 3-4 օրվա ընթացքում։

Նախորդ տարիներին Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով Իրանի զորավարժությունները Բաքվում արժանացել են քննադատությունների՝ թե՛ նախագահի, թե՛ Ազգային ժողովի որոշ պատգամավորների մակարդակով։ Ոմանք այն նույնիսկ ընկալել են որպես սպառնալիք Ադրբեջանի համար։ Ի պատասխան՝ Ադրբեջանը Թուրքիայի հետ զորավարժություններ է անցկացրել նաև երկրի հարավում՝ Իրանի հետ սահմանի մոտ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն դեռևս չի մեկնաբանել այն հարցը՝ արդյո՞ք այս զորավարժությունները համակարգվել են հարևան Ադրբեջանի հետ, և եթե ոչ, ապա դրանք վտա՞նգ են ներկայացնում Ադրբեջանի համար։ Նախարարությունից նշել են, որ հայտարարություն կտարածվի, եթե որևէ տեղեկություն հասանելի դառնա հրապարակման համար:

«Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն «Ազադլըգ» ռադիոկայանին ասել է, որ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունից հետո Իրանում կրկին հնչել են պահպանողականների կոչերը։

«Նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանը նույնպես ստիպված է համաձայնել նրանց կոչերին: Նա նույնիսկ ասել է, որ եթե Իրանը չկարողանա ուղղակիորեն հարվածել Իսրայելին, ապա պետք է հարվածի տարածաշրջանում նրա գործընկերների կենտրոններին»,- ասել է նա։

Ըստ Շահինօղլուի՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ զորավարժություններ անցկացնելը տհաճ ժեստ է։

«Երբ Ադրբեջանի տարածքներն օկուպացված էին, Իրանը երբեք զորավարժություններ չի անցկացրել [Ադրբեջանի հետ սահմանի մոտ]: Սակայն 2020 թվականից Իրանը մի քանի զորավարժություն է անցկացրել մեր սահմանների մոտ։ Հիմա սպառնում են ու փորձում են ահաբեկել Ադրբեջանին»,- շեշտել է նա։