Հայաստանը դադարել է հետաքրքրություն ցուցաբերել Ռուսաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների գծով շփումների նկատմամբ, ինչը Արևմուտքի ճնշման արդյունքն է։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ «2023 թվականի նոյեմբերից ի վեր արտգործնախարարների հանդիպումներ չեն եղել: Գործընկերները հետաքրքրություն չեն ցուցաբերել մեր առաջարկի նկատմամբ՝ մշակել և կնքել արտաքին գործերի միջնախարարական խորհրդակցությունների հերթական …

