Կիևը հայտնել է Կուրսկի շրջանի 82 բնակավայրում վերահսկողության և այնտեղ Ուկրաինայի ռազմական հրամանատարության գրասենյակ ստեղծելու մասին

Լուրեր

09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ ուկրաինացի զինվորականները վերահսկում են Կուրսկի շրջանի 82 բնակավայր՝ 1150 քառակուսի կիլոմետր տարածքով։ Ռուսաստանը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը, գրում է Current Time-ը։

Սիրսկին պնդում է, որ ուկրաինական բանակը 35 կիլոմետր առաջ է շարժվել տարածաշրջանում։ Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերահսկվող տարածքում ստեղծվել է ուկրաինական հրամանատարության գրասենյակ, որը կգլխավորի գեներալ-մայոր Էդուարդ Մոսկալևը, ասել է նա։ Բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ այս որոշումն ընդունվել է «օրենքն ու կարգը պահպանելու և բնակչության առաջնահերթ կարիքներն ապահովելու համար»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պարզաբանել է, որ Սուջա քաղաքում ստեղծվում է հրամանատարության գրասենյակ, որի «ազատագրման ավարտի» մասին հայտնել է Սիրսկին։

ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտարարել է, որ օգոստոսի 15-ին ռուսական բանակը շարունակում է «հետ մղել Ուկրաինայի զինված ուժերի՝ Ռուսաստանի Դաշնության տարածք ներխուժելու փորձը», Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Կրեմյանի ուղղությամբ հետ է մղվել, Վարվարովկայի, Սաֆոնովկայի, Շեպտուխովկայի, Կաուչուկի, Ալեքսեևսկու և Մատվեևկայի շրջաններում «կասեցվել են ճեղքման փորձերը», վերականգնվել է վերահսկողությունը Կրուպեց գյուղի նկատմամբ։

Ռուսական բանակը նաև հարձակումներ է իրականացրել «ուկրաինական զինված ուժերի պաշարների, զինամթերքի և նյութատեխնիկական պահեստների վրա» Սումիի շրջանի Յունակովկա, Խոտեն և Կոնդրատովկա շրջաններում», ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։