Plug and Play Germany GmbH կազմակերպությունը՝ «Աքսելերացիոն ծրագիր» դրամաշնորհային մրցույթի հաղթող. ԲՏԱՆ-ը պայմանագիր է ստորագրել

Լուրեր

09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
Բոլորը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում օգոստոսի 15-ին տեղի է ունեցել «Աքսելերացիոն ծրագիր» դրամաշնորհային մրցույթի հաղթող կազմակերպության հետ պայմանագրի կնքման արարողությունը:

Մասնակցության հայտ է ներկայացրել 4 միջազգային կազմակերպություն, մրցութային հանձնաժողովի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել «Plug and Play Germany GmbH» աքսելերատորը:

Մրցույթի համար նախատեսված բյուջեն կազմում է 336 մլն (երեք հարյուր երեսունվեց միլիոն) ՀՀ դրամ:

ԲՏԱ նախարարությունից տեղեկացնում են, որ 26 շաբաթյա ծրագիրը նախատեսված է Հայաստանում գործունեություն ծավալող սկսնակ ընկերությունների համար, որի ընթացքում ընկերություններին կտրամադրվեն խորհրդատվական ծառայություններ, կարողությունների զարգացում, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն:

Պայմանագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը և «Plug & Play Germany GmbH» կազմակերպության գործադիր տնօրեն Սաշա Քարիմպուրը։

Պայմանագրի կնքման շրջանակում նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և Սաշա Քարիմպուրն անդրադարձել են այս համագործակցության կարևորությանը, ինչպես նաև հետագա գործակցության հնարավորություններին։

Ռուբեն Սիմոյանը վստահություն է հայտնել, որ համագործակցությունն արդյունավետ կլինի և նոր մոտեցում կձևավորի Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերի համատեքստում։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը, մասնավորապես անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիական ռազմավարական ուղղություններին, ոլորտի զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերին, Հայաստանում գործող միջազգային և վերազգային ընկերություններին, և մի շարք այլ թեմաների:

Սաշա Քարիմպուրն իր հերթին ներկայացրել է «Plug and Play Germany GmbH»-ի գործունեությունը և փորձը նմանատիպ ծրագրերում, ընդգծել, որ միջազգային ստանդարտներին համապատասխան էկոհամակարգ ձևավորելու համար կարևոր պայման է նորարար տեխնոլոգիաների վրա հիմնված կրթությունը, որն իրենց գործունեության հիմքում է։

Կողմերը հույս են հայտնել, որ համագործակցությունը չի սահմանափակվի միայն 26-շաբաթյա այս ծրագրով, այլ կլինի շարունակական։

Plug and Play Tech Center-ը միջազգային հեղինակավոր նորարարական հարթակ է և ստարտափ աքսելերատոր, որի գլխամասը գտնվում է Սիլիկոնյան հովտում: Այն կապում է ստարտափներին, կորպորացիաներին և ներդրողներին՝ խթանելու տեխնոլոգիական առաջընթացը և բիզնեսի աճը: Ներկայանալով բազմաթիվ երկրներում՝ Plug and Play-ն առաջարկում է ամուր էկոհամակարգ, որն աջակցում է ստարտափներին՝ մենթորության, ֆինանսավորման և ցանցային հնարավորությունների միջոցով՝ օգնելով ընդլայնելու գործունեության աշխարհագրությունը և հաջողության հասնելու տարբեր ոլորտներում:

Plug and Play Tech Center-ը համագործակցում է մի շարք գլոբալ և հեղինակավոր կազմակերպությունների հետ ինչպիսիք են՝ VISA-ն, ROCHE-ն, JAGUAR LAND ROVER-ը, WALMART-ը, Mercedes-Benz-ը, VOLVO-ն, PORSCHE-ն, NISSAN-ը և այլք:

Plug and Play Tech Center-ի պորտֆոլիոյում կան ավելի քան 30 կազմակերպություններ՝ PayPal-ը, Dropbox-ը, Honey-ն, SoundHound-ը, Rappi-ն, CourseHero-ն, Pinterest-ը, Pony.ai-ը և այլք: