Բժշկական կենտրոնը 1 մլն դրամ կաշառք է տվել տեսչական մարմնին խախտումները չարձանագրելու համար

Լուրեր

09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի  տեսչական մարմնի ստորաբաժանումներից մեկի ղեկավար Ք. Ա.-ն բժշկական կենտրոններից մեկի ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց հիշյալ ԲԿ գլխավոր բժշկից պահանջել և ստացել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:

Մասնավորապես՝ Ք. Ա.-ի ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների կողմից վերը նշված բժշկական կենտրոնում 2023 թվականի հուլիսի 19-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում ստուգումներ են իրականացվել, որոնց ընթացքում հայտնաբերված խախտումների մասին Ք. Ա.-ն տեղեկացրել է ԲԿ փոխտնօրենին: Այնուհետև, իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հիշյալ բուժհաստատության գլխավոր բժշկի օգտին թողտվության, ինչպես նաև ապօրինի անգործության, այն է՝ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումները չարձանագրելու համար, Ք. Ա.-ն փոխտնօրենի միջոցով նրանից պահանջել է խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք: Ընդունելով կաշառք տալու առաջարկը՝ ԲԿ գլխավոր բժիշկը 2023 թվականի հուլիսի 27-ին և 31-ին կաշառքի գումարը փոխտնօրենի միջոցով մաս-մաս փոխանցել է պաշտոնատար անձ Ք. Ա.- ին:

Դրանից հետո Ք. Ա.-ի ղեկավարած ստորաբաժանման աշխատակիցների կողմից վերը նշված բժշկական կենտրոնում իրականացված ստուգման վերաբերյալ կազմված ակտով արձանագրվել է, որ ստուգման ընթացքում բժշկական օգնության և սպասարկման ոլորտում խախտումներ չեն հայտնաբերվել:

Խոշոր չափերով կաշառք ստանալու համար Ք. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է տնային կալանքով: Պաշտոնատար անձին խոշոր չափերով կաշառք տված ԲԿ գլխավոր բժշկի և կաշառքի միջնորդություն կատարած ԲԿ փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել՝ գործուն զղջալու հիմքով:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: