Մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը ռուս զինվորականները հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Ուկրաինային, ամբողջ երկրում օդային հարձակումների տագնապ է հայտարարվել։ Պայթյուններ են լսվել Կիևում, Խարկովում, Պոլտավայում և Լվովում, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն հայտնել է, որ խոցվել են մայրաքաղաքի ուղղությամբ թռչող բոլոր հրթիռներն ու անօդաչու սարքերը։ …

