Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը մայիսի 7-ին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվի օդանավակայանում Ռադևին դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յակուբ Էյուբովը, փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը և այլ պաշտոնյաներ։ Այցի շրջանակում Ռումեն Ռադևը քննարկելու է Բաքվի և Սոֆիայի համագործակցությունը տնտեսության էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում։ Սպասվում է ռազմավարական գործընկերության ամրապնդման համատեղ հռչակագրի …

