Հունվարի 25-ին Երևանում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Դքսության արտաքին գործերի նախարարությունների միջև: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հայկական կողմը ներկայացնում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, լյուքսեմբուրգյան կողմը՝ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի վարչության պետ Դեյվիդ Ուեյսը: ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ կողմերը գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև քաղաքական …