Ադրբեջանում ավարտվել է Չեխիայի քաղաքացի Դանիել Բաչայի դատավարությունը, որը Հայաստանի սահմանը հատելով՝ հայտնվել էր ադրբեջանական տարածքում, գրում են տեղական լրատվամիջոցները։ Շիրվանի վերաքննիչ դատարանը, դատավոր Էլչին Խասմամեդովի նախագահությամբ, որոշել է Չեխիայի քաղաքացուն դատապարտել 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։ Ադրբեջանական լրատվամիջոցները փետրվարի 3-ին տեղեկություններ էին տարածել, թե Հայաստանի հետ սահմանին Չեխիայի քաղաքացի է ձերբակալվել, որը փորձել …

