Երեկ երեկոյան հանդիսավորությամբ տեղի ունեցավ Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի բացման համերգը։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ հնչեց բացառապես Խաչատրյանի երաժշտությունը՝ «Ծնունդդ շնորհավոր»՝ վարիացիաներ Արամ Խաչատրյանի թեմաներով, գործիքավորումը՝ Մարտին Ուլիխանյանի‚ այնուհետև՝ Սպարտակի և Ֆրիգիայի ադաջոն «Սպարտակ» բալետից։ Ջութակահար Դիանա Ադամյանի մենակատարմամբ ներկայացվեց Ջութակի կոնցերտը։ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի …

