«Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանողի սպանության վարույթով երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանի սպանության վարույթով երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի ուսանող Ռաֆիկ Հովհաննիսյանի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով, երկու մեղադրյալի մասով, նախաքննությունը:

Իրականացված քննչական և ապացուցողական մեծածավալ և համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, միջադեպին մասնակից անձանցից երեքի ինքնությունը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ա.Մ.-ն, Դ.Պ.-ի, Հ.Ս.-ի և քննությամբ դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց հետ, 2024 թվականի մարտի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, դանակով զինված, նախկինում տեղի ունեցած վիճաբանության համար 17-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանից վրեժ լուծելու շարժառիթով, գնացել էր «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի հարակից տարածք:

Քոլեջի հարևանությամբ գործող սննդի կետի մոտ տեսնելով վերջինիս, Ա.Մ.-ն, հիշյալ անձանց հետ փոխլրացնելով միմյանց գործողությունները, հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, սննդի կետի աշխատակիցների, հարակից բնակելի շենքի բնակիչների և նշված հատվածում գտնվող այլ անձանց անդորրը խախտելով, հայհոյելով, հարձակվել էր Ռաֆիկ Հովհաննիսյանի վրա և վերջինիս սպանելու նպատակով իր մոտ գտնվող դանակով հարվածներ էր հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, ինչի պատճառով երիտասարդն ընկել էր գետնին: Այնուհետև Ա.Մ.-ն, Դ.Պ.-ն, Հ.Ս.-ն և խմբի կազմում գործող, դեռևս ինքնությունը չպարզված անձը շարունակել էին ձեռքերով, ոտքերով և մահակով հարվածներ հասցնել տուժածի գլխին ու մարմնի տարբեր հատվածներին:

Ստացած բազմաթիվ վնասվածքներից 17-ամյա երիտասարդը, դեպքից կարճ ժամանակ անց՝ ժամը 13:00-ին, բժշկական կենտրոնում մահացել էր:

Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ նախաքննության սկզբնական փուլում ձեռք բերված տվյալների, այդ թվում՝ Ա․Մ․-ի տված ցուցմունքների հիման վրա, ծանր հանցագործություն կատարելու համար մեղադրանք էր ներկայացվել այլ անձի, ում նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը:

Քրեական վարույթի հետագա նախաքննության ընթացքում կիրառված քննչական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել էր հանցագործության իրական կատարողը. պարզվել էր, որ խուլիգանության դեպքի մասնակից Ա․Մ․-ն, վարույթն իրականացնող մարմնին շփոթեցնելու նպատակով, նախաքննության սկզբնական փուլում տվել էր խեղաթյուրված ցուցմունքներ՝ սպանության կատարումը վերագրելով իր ընկերոջը՝ այդ կերպ փորձելով քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափել։

Քննությամբ հիմնավորվել էր, որ նշված օրը «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ»-ի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում հենց Ա.Մ.-ն էր իր մոտ պահվող դանակով հարվածներ հասցրել 17-ամյա Ռաֆիկ Հովհաննիսյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, այնուհետև Դ․Պ․-ի հետ գնացել էին վերջինիս տուն և հանցագործության գործիք ծալովի դանակը և փայտյա մահակը թողել այնտեղ։

Քննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից փոփոխվել է Ա.Մ.-ի և Դ.Պ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը և նոր քրեական հետապնդում հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, և նրանց նոր մեղադրանք է ներկայացվել։

Նշված երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:

Վերջիններիս մասն առանձնացվել է առանձին վարույթում, որով հայտարարվել է նախաքննության ավարտ, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Հետախուզման մեջ գտնվող Հ.Ս.-ի և դեպքին մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: