Իսպանիայում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը՝ Մարիա Բրանյաս Մորերան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Իսպանիայի հյուսիս-արևելքում գտնվող Օլոտ քաղաքում մահացել է աշխարհի ամենատարեց մարդը՝ Մարիա Բրանյաս Մորերան։ Մահվան պահին նա 117 տարեկան 169 օրական էր։ 2023 թվականի հունվարի 17-ի դրությամբ՝ նա մոլորակի ամենատարեց մարդն էր։

Մորերան մահացել է Սանտա Մարիա դել Տուրա ծերանոցում օգոստոսի 19-ին։ Նրա մահվան մասին հայտնել է ընտանիքը X սոցիալական ցանցում։

Մարիա Բրանյաս Մորերան ծնվել է 1907 թվականի մարտի 4-ին Սան Ֆրանցիսկոյում։ Նրա հայրը Պամպլոնայից էր (Իսպանիա), իսկ մայրը՝ կատալոնացի։ 1915 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Իսպանիա։ 1931 թվականին նա ամուսնացել է բժիշկ Ջոան Մորեթի հետ։ Զույգն ունեցել է երեք երեխա, տասնմեկ թոռ և տասներեք ծոռ։

1990-ականներին Մորերան ճանապարհորդել է աշխարհով մեկ։ 2000 թվականից նա ապրում էր ծերանոցում։ 2019 թվականին նա պաշտոնապես ճանաչվել է Իսպանիայի ամենատարեց բնակիչը։

2023 թվականի հունվարին Գինեսի ռեկորդների գրքում Մորերային պաշտոնապես ճանաչել են որպես աշխարհի ամենատարեց մարդ՝ 118 տարեկանում ֆրանսիացի միանձնուհի Լյուսիլ Ռենդոնի մահից հետո: