Մհեր Օհանյանը դարձել է սամբոյի պատանիների միջազգային մրցաշարի հաղթող
Մոսկվայում ընթացող սամբոյի միջազգային մրցաշարում 71 կգ քաշային Մհեր Օհանյանը 8։0 հաշվով հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Իսլամ Աբդուզակիրովին և դարձել Սամբոյի պատանիների միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին տեղեկացնում են Սամբոյի ֆեդերացիայից։
Ստորև ներկայացնում ենք Օհանյանի հաղթական մենամարտը։
71 կգ քաշային մարզիկներին պարգևատրել է Հայաստանի սամբոյի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջայանը։