Հայկական կոնյակը` ռուսական կառույցի թիրախում. արդյո՞ք ՀՀ-ի համար նոր սահմանափակումներ կլինեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
03.08.2026 | 19:19
Իդրամը և IDBank-ը՝ Seaside Startup Summit-ի ստարտափների կողքին
03.08.2026 | 19:09
Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա Ավետ Կոնջորյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
03.08.2026 | 18:52
Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
03.08.2026 | 18:50
ՖԻԴԵ. Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում
03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
Բոլորը

Ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի, իբր, անվտանգ չլինելու առնչությամբ Հայաստանը պաշտոնական նամակ չի ստացել։ Այս մասին հայտնել են Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունն ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Ըստ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիայի ու Ռուսաստանի կոնյակ, սպիրտ և ալկոհոլային խմիչք արտադրողների միության համատեղ հետազոտության՝ ռուսական շուկայում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ն անվտանգ չէ, իսկ արտադրանքի գրեթե կեսը պարունակում է ոչ խաղողի սպիրտ:

Այս հետազոտությունն իրականացվել է երկու կառույցների կողմից, որոնք գործնականում առնչություն չունեն մաքսային գործընթացների և մեծածախ առևտրի հետ՝ ասում է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։

Հարությունյանի խոսքով՝ կան անբարեխիղճ արտադրողներ, որոնք արտահանում են կեղծ և ստանդարտներին չհամապատասխանող կոնյակ, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ հայկական կոնյակի արտադրանքի գերակշիռ մասը համապատասխանում է սահմանված չափորոշիչներին։

Արդյո՞ք այս ամենին կհաջորդի Հայաստանից Ռուսաստան կոնյակի ներմուծման ամբողջական արգելք, թե՞ կոնկրետ արտադրողների նկատմամբ սահմանափակումներ կլինեն։ Տնտեսագետ Արմեն Քթոյանի խոսքով՝ սրանք հավանական սցենարներ են, որոնց պետք է պատրաստ լինել։

Ըստ տնտեսագետի՝ հայկական կոնյակի 90 տոկոսից ավելին արտահանվում է Ռուսաստան, որի ծավալները կարող են 250-ից մինչև 300 մլն դոլարի հասնել։

Քթոյանը նաև նկատում է՝ Ռուսաստանում պարբերաբար ավելի մեծ պահանջարկ է լինում ցածրորակ կոնյակի հետ կապված, և որոշ արտադրողներ փորձում են խախտումներ թույլ տալ՝ այդ սեգմենտում տեղ գրավելու համար։

Հայաստանի գինեգործների միության նախագահի դիտարկմամբ էլ՝ այս ամենին պետք է հաջորդեն կառավարական կառույցների արձագանքն ու կրկնակի փորձաքննությունները, քանի որ այն, ինչ  հետազոտություն իրականացրած երկու կառույցներն անում են, իրավական դաշտից դուրս են։

Հավելենք, որ «Անտիկոնտրաֆակտը» դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն, Դաշնային մաքսային ծառայություն և Ռոսալկոհոլտաբակկոնտրոլ՝ Հայաստանից ներկրվող ալկոհոլային արտադրանքի նկատմամբ լրացուցիչ հսկողության միջոցներ ձեռնարկելու խնդրանքով՝ հաշվի առնելով, որ այն ներմուծվում է Վրաստանի տարածքով։ Ռուսական պատկան մարմինները դեռևս չեն արձագանքել Հայաստանից Ռուսաստան ներմուծվող կոնյակի մասին արված հետազոտությանը։

Մանրամասները` տեսանյութում։

Անի Թամրազյան