Բայդենը հավանություն է տվել ՌԴ-ի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի հետ միջուկային հակամարտության գաղտնի ծրագրին․ NYT

Լուրեր

09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է խիստ գաղտնի միջուկային ռազմավարության ծրագիրը, որն առաջին անգամ ներառում է Չինաստանին զսպելու միջոցառումները, գրում է The New York Times-ը։

Որոշվել է թարմացնել փաստաթուղթը, քանի որ Պենտագոնը մտավախություն ունի, որ առաջիկա տասնամյակում չինական միջուկային զենքի պաշարները կհավասարվեն ամերիկյանին և ռուսականին։ Ավելի վաղ ժամանակներում զսպման քաղաքականությունը հիմնականում ուղղված էր ԽՍՀՄ-ի դեմ։

Բացի այդ, ռազմավարությունը նախատեսում է ԱՄՆ-ին նախապատրաստել Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի կողմից հնարավոր համակարգված միջուկային մարտահրավերներին: Փաստաթուղթը թարմացվում է չորս տարին մեկ անգամ, սակայն գաղտնիության ամենաբարձր աստիճանի պատճառով այն պատճենվում է միայն թղթային ձևով և բաժանվում ազգային անվտանգության գործակալությունների մի քանի ղեկավարների և ԱՄՆ պաշտպանության նախարարությանը:

Բայդենը նոր պլանին հավանություն է տվել մարտին, բայց դրա մասին հրապարակայնորեն չի հայտարարվել, և միայն վերջին հրապարակային ելույթներում վարչակազմի երկու բարձրաստիճան պաշտոնյաների թույլ են տվել անդրադառնալ ռազմավարության վերանայմանը, ասել են NYT-ի աղբյուրները:

«Թեև ԱՄՆ հետախուզության գնահատականները ենթադրում են, որ Չինաստանը կարող է մինչև 2030 թվականն ավելացնել իր միջուկային մարտագլխիկները 500-ից մինչև 1000, Ռուսաստանն արդեն ունի մոտ 4000 մարտագլխիկ»,- նշել է Զենքի վերահսկման ասոցիացիայի գործադիր տնօրեն Դերիլ Քիմբալը: