Հայաստանում գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդի 58 դեպք. վարակակիր մոծակներ հայտնաբերվել են Արագածոտնում

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Հայաստանում այս պահի դրությամբ հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսի տենդի 58 դեպք, 41-ը հոսպիտալացված են, 4 հոգու վիճակը ծանր է, հետազոտությունը հիվանդության հարուցիչ հայտնաբերել է Արագածոտնի մարզում փոխանցողների՝ մոծակների շրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի(ՀՎԿԱԿ) գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը:

Արևմտյան Նեղոսի տենդը Հայաստանում առաջին անգամ է արձանագրվել, սակայն այն հայտնի է դեռևս 1960-ական թվականներից:

«1980-ական թվականներին Հայաստանում հետազոտվել են փոխանցողները, այսինքն՝ մոծակները: Սակայն այն ժամանակ չի հայտնաբերվել: Նախորդ տարվանից վերսկսվել են փոխանցողների շրջանում այս հետազոտությունները: Նախորդ տարի հայտնաբերում չենք ունեցել, այս տարի հուլիս ամսվա վերջին պարզվեց, որ Արագածոտնի մարզում 5 մոծակի մեջ հայտնաբերվել է այս հարուցիչը: Սա, բնականաբար, մեզ համար նշան էր, որ, եթե փոխանցողի մեջ կա հարուցիչի հայտնաբերում, ապա սա կարող է բերել նաև մարդկանց շրջանում դեպքերի գրանցման»,-ասաց Աթոյանը:

ՀՎԿԱԿ տնօրենը հավելեց, որ անմիջական կապի մեջ են թե Երևանի, թե մարզերի բուժկենտրոնների հետ, օպերատիվ աշխատանքի շնորհիվ իրազեկել են բուժաշխատողներին, որ նման կլինիկական պատկերով հիվանդների դեպքում դիտարկեն նաև Արևմտյան Նեղոսի տենդը:

«Դրա շնորհիվ օգոստոսի 7-ին ստացանք առաջին նմուշը, հետազոտեցինք և ունեցանք դրական պատասխան»,-նշեց նա՝ հավելելով, որ կրկին թեստ են կատարել, օգոստոսի 10-ին հաստատվել է, օգոստոսի 12-ին իրազեկել են բոլոր բուժկենտրոններին, մարզպետարաններին, որ զգոնությունը բարձր լինի:

«Այս պահի դրությամբ ուշադրության կենտրոնում են հիմնականում 3 մարզ՝ Արագածոտնի, Արմավիրի և Արարատի, որտեղից ակնկալում ենք, որ փոխանցողները կարող են լինել: Սակայն մինչև այժմ փոխանցողների մեջ հարուցիչ հայտնաբերել ենք միայն Արագածոտնի մարզից»,-ասաց նա:

Միջատաբանական հետազոտությունները շարունակվում են, այլ մարզերում դեռևս հայտնաբերում չի եղել:

«Մինչև օրս հաստատված ունենք 58 դեպք, ընդ որում ներկայում հոսպիտալացված են մնում 41-ը: Նրանց վիճակը հիմնականում միջին ծանրության է: 4 հոգու վիճակն է գնահատվում ծանր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող դեպքեր չկան»,-ասաց ՀՎԿԱԿ տնօրենը:

Արևմտյան Նեղոսի տենդից Հայաստանում այս պահի դրությամբ արձանագրվել է մահվան մեկ դեպք՝ 1938 թվականին ծնված տղամարդ: Ըստ Աթոյանի՝ տղամարդն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ:

Արևմտյան Նեղոսի տենդի փոխանցողը կուլեքս ցեղի մոծակներն են, որոնք վարակվում են թռչուններից: Այս հիվանդության համար հատուկ պատվաստանյութ չկա:

Աթոյանի խոսքով՝ 80 տոկոս դեպքերում հիվանդությունը ընթանում է գրեթե առանց ախտանշանների: Ծանր դեպքերը, որոնք ուղեկցվում են նյարդային համակարգի ախտահարմամբ, այդ թվում՝ մենինգիտի և էնցեֆալիտի երևույթներով, դիտարկվում են մինչև 1 տոկոս դեպքերում: «Հայաստանում 41 հոսպիտալացվածներից 50 տոկոսի մոտ են արձանագրվում ուղեղային երևույթներ: Մյուսների մոտ արձանագրվում են հիվանդությանը բնորոշ երևույթներ»,-հավելեց նա:

Այս հիվանդության համար հատուկ դեղամիջոց չկա: Իրականացվում են ընդհանուր բուժական միջոցառումներ՝ ուղղված վիճակի լավացմանը: Արևմտյան Նեղոսի տենդը նույնպես ունի սեզոնայնություն: Հիմանական սեզոնը հունիսից հոկտեմբեր ժամանակահատվածն է, առավել մեծ ակտիվություն դիտվում  է հուլիսից օգոստոս ժամանակահատվածում:

Ստեփան Աթոյանը նշեց նաև, որ Հայաստանի հարևան երկրներում դեպքեր չեն հայտնաբերվել: Դեպքեր կան Ռուսաստանում, Իսրայելում, ԱՄՆ-ում, Արևելյան Եվրոպայում: Ամբողջ աշխարհում դեպքերի թվի բարձրացում է նկատվում: