Դեկտեմբերի 5-6-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն Աքրայում (Գանա) մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպմանը (UN Peacekeeping Ministerial), որը ՄԱԿ-ի կողմից կազմակերպվում է երկու տարին մեկ անգամ՝ միջազգային խաղաղապահության խնդիրների վերաբերյալ քննարկումների նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել՝ հաստատելով Հայաստանի հանձնառությունը՝ …