Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է բանակի զինծառայողներից մեկի հետ կապը կորցնելու մասին։ Տարածված հաղորդագրության համաձայն «ադրբեջանական բանակի զինծառայող Հուսեյնով Ջեյհուն Թոֆիգ օղլուն հունիսի 9-ին անհայտ հանգամանքներում անհետացել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սադարակի շրջանի Գյուննուտ գյուղի ուղղությամբ» (այն գտնվում է Հայաստանի հետ սահմանին)։ Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ զինծառայողին հայտնաբերելու ուղղությամբ։

