Բացահայտվել են Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետի կողմից ևս 12 անձից առերևույթ կաշառք վերցնելու դեպքեր

Լուրեր

09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետի կողմից քաղաքացիներից կաշառք ստանալու հերթական դեպքերի առթիվ քննված բազմադրվագ քրեական վարույթով առանձնացված մասով նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն պաշտոնյայի կողմից շուրջ 4 տասնյակ այլ քաղաքացիներից կաշառք ստանալու վերաբերյալ առանձնացված վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էին դատարան:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից շարունակվել են ապացուցողական և վարութային գործողությունները, որոնց արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ նշված պաշտոնյայի կողմից ևս 12 քաղաքացուց կաշառքի դիմաց հակաօրինական գործողություններ կատարելու վերաբերյալ:

Քննությամբ պարզվել է, որ Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը, պաշտոնավարման ընթացքում, պատասխանատու լինելով կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ օրենսդրական և այլ իրավական ակտերով սահմանված կարգով պետական կենսաթոշակային համակարգի տվյալների ձևավորման և վարման ապահովման համար և իրավասու լինելով նշանակել, վերահաշվարկել կենսաթոշակները և նպաստները, 2016-2019թթ. ընթացքում իրեն դիմած անձանց, կամ վերջիններիս բարեկամների աշխատանքային ստաժի տարիները պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ավելացնելու, այդ կերպ կեղծ տեղեկություններ մտցնելու, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգը խախտելու, այդ անձանց ամսական կենսաթոշակը հասանելիից ավելի չափով վերաձևակերպելու դիմաց թվով 12 քաղաքացուց պահանջել և ստացել է տարբեր չափերի՝ 70․000-ից մինչև 240․000 ՀՀ դրամ կաշառք:

Քննությամբ հիմնավորվել է նաև, որ Գեղարքունիքի մարզի 68-ամյա բնակիչը ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նշված պետին վերջինիս աշխատասենյակում անձամբ առաջարկել է կաշառք՝ իր մատնանշած անձի օգտին վերջինիս 12 ամսվա կուտակված կենսաթոշակը օրենքով սահմանված չափից ավել վերականգնելու և միանվագ ստանալու համար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին), իսկ Գեղարքունիքի մարզի հիշյալ բնակչին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին):

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, նշված երկու անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: