Կանգառ՝ հետիոտնային անցման դիմաց. անվտանգության և կահավորման անտեսված խնդիրները Երևանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Րաֆֆու փողոցի կանգառասրահներից մեկը տեղադրված է հենց հետիոտնային անցման դիմաց։ Քաղաքացիներն անցնում են հետիոտնային մաշված գծանշումներով և հասարակական տրանսպորտի սպասում հենց անցման առաջ։   «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ անդամ Արտակ Գաբոյանն ընդգծում է՝ սա անվտանգության տեսանկյունից շատ սխալ է։

Չկահավորված կանգառներն ու մի կերպ աչքի ընկնող հետիոտնային անցումները Րաֆֆու և Շերամի փողոցներով քայլելիս անընդհատ են հանդիպում։ Դրանք փորձություն են դարձել թե՛ հետիոտների, թե՛ հասարակական տրանսպորտի սպասող ուղևորների, և թե՛ ընդհանուր երթևեկության համար։ Որոշ տեղերում մարդիկ, այսպես ասած, ապօրինի կանգառներ են ստեղծում և ծառերի հովին տրանսպորտի  սպասում․ չկա կանգառասրահ, չկա նաև դրա մասին հիշատակող ցուցանակ։

Կանգառի մասին փաստող մեկ այլ ցուցանակն էլ տեղադրված է Շերամի փողոցի այն հատվածում, որտեղ տարբեր խանութներ և հանրային սննդի օբյեկտներ են։ Խանութներից մեկի սեփականատերերը, որը չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ, ասաց, որ Երևանի ավագանու ընտրությունների մոտ օրերին են ցուցանակն այստեղ տեղադրել։  

Արտակ Գաբոյանը նշում է՝ կանոնավոր և հավուր պատշաճի կահավորված քաղաք ունենալու առաջնային գործոններից մեկը գծանշումների առկայությունն է։

Կանգառների կահավորման և տրանսպորտին վերաբերող խնդիրների շուրջ մեկնաբանություն ստանալու խնդրանքով Factor TV-ին դիմեց Երևանի քաղաքապետարան։ Այստեղ, սակայն, հրաժարվեցին խոսել՝ նշելով, որ այդ խնդիրներին կանդրադառնան սեպտեմբերից։ Պատճառների մասին, սակայն, ոչինչ չնշեցին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան