Բաքվի և Թեհրանի միջև բանակցությունների արդյունքում 2024 թվականի հուլիսի 15-ից Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է գործունեությունը նոր հասցեով։ Դեսպանն ու դեսպանատան ներկայիս անձնակազմը վերադարձել են Իրան։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նշվում է, որ իրանական կողմը, որպես հավատարմագրման երկիր, դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի անվտանգության ապահովման իր պարտավորություններին համապատասխան, իրականացրել է միջոցներ՝ դեսպանատան նոր …

