ԱՄՆ Կալիֆորնիա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են Փասադենայի և Հայաստանի քաղաքների միջև քույր քաղաքների սկզբունքով համագործակցության խթանման հնարավորությունները: Այս կապակցությամբ Հանրապետության նախագահը նշել է, որ ներկայումս այդ սկզբունքի կիրառման բացն անհրաժեշտ է …

