Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են այս տարի բանակում ներգրավել շուրջ 400 հազար պայմանագրային զինծառայողների՝ փոխհատուցելու Ուկրաինայի դեմ պատերազմում կրած զգալի կորուստները։ Այս մասին X-ում գրառմամբ հայտնել է Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի իշխանություններն ամեն տարի գարնանն ու աշնանը երկարացնում են նոր զինծառայողների զորակոչը։ Հերթական գարնանային զորակոչը սկսվել է ապրիլի 1-ին։ Նախատեսվում է զորակոչել 18-30 …

