Վրաստանի խորհրդարանը կարող է դառնալ միակուսակցական

Լուրեր

07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գործարկել են ԹՐԻՓՓ-ի եռակողմ տեխնիկական պլանավորման խմբերը
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի բացառել, որ եթե ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավորների մանդատները չեղարկվեն, հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններից հետո խորհրդարանը կարող է դառնալ միակուսակցական, գրում է Գրուզիա օնլայնը։

«Այսօր Մոլդովայի խորհրդարանը գործնականում միակուսակցական է, բայց դա ողջունում են բոլորը։ Նույնը տեղի կունենա Վրաստանում»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։

Վրաստանի կառավարության ղեկավարը կանխատեսում է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երկրի օրենսդիր մարմնում կհայտնվեն միայն երկու կուսակցություններ՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստանը» և «Միացյալ ազգային շարժումը»։

Կոբախիձեն այսօր ավելի վաղ ասել էր, որ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրված «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները կզրկվեն պատգամավորական մանդատներից այն բանից հետո, երբ քաղաքական ասոցիացիան հակասահմանադրական ճանաչվի:

Օգոստոսի 20-ին Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ եթե հաղթի գալիք խորհրդարանական ընտրություններում և ստանա սահմանադրական մեծամասնություն օրենսդիր մարմնում, ապա «Միացյալ ազգային շարժումը» կհայտարարի հակասահմանադրական կուսակցություն։